Թանկյանը Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանի, այն կցուցադրի BBC-ն
Արդեն մի քանի օր է՝ աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը Հայաստանում է: Երգիչն ինստագրամյան իր էջում հրապարակել էր լուսանկար և մեկնաբանել․ «Լավ է կրկին լինել Հայաստանում»։
Factor.am-ին հայտնի է դարձել, որ Թանկյանը հայրենիք է եկել Հայաստանի մասին փաստավավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով։ Հաղորդվում է, որ ֆիլմի ոչ մեծ դրվագում հանդես է եկել նաև հոլիվուդյան աստղ, օսկարակիր արտիստ, կինոռեժիսոր Ջոն Մալկովիչը։
Թանկյանը իր թիմի հետ կշրջագայի մեր երկրի տեսարժան վայրերով և կֆիքսի ամենաուշագրավ կադրերը։ Ֆիլմը, ինչպես հայտնում է Factor.am-ը, կցուցադրի հեղինակավոր BBC գործակալությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։