
Մասիսում վթարի հետևանքով քաղաքացին հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 34 LQ 183 պետհամարանիշի (վարորդ՝ 1994 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարոդ Մ. Մ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: