ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է» վերտառությամբ հրապարակման հիման վրա սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ:
Փետրվարի 2-ին՝ Գյումրիում «Mercedes» մակնիշի, 34FV559 համարանիշով ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում բախվել է էլեկտրասյանը: Նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում` մեկ երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից՝ տեղափոխվելով հիվանդանոց:
«Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պնդում են, որ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում՝ մեծ վնասներ են կրում, իրենց հողը, ջուրն աղտոտված է, և ընկերությունից պահանջում են փոխհատուցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:
«Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակման համաձայն՝ սեփական նախաձեռնությամբ լաբորատոր փորձաքննության ենթարկված տեղական տասը ընկերությունների արտադրած թթվասերներից որոշների մեջ արձանագրվել են անհամապատասխանություններ («Չանախ», «Արզնի Կաթ», «Էջմիածին կաթ», «Աշտարակ Կաթ», «Բոնիլատ», «Մարիաննա», «Թամարա»):
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ պարզելու փաստաթղթերը կեղծելու եղանակով ապառիկ կարգով դյուրակիր համակարգիչ ձեռք բերած անձի ինքնությունը:
Երևանի որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի գոտիներ կստեղծվեն: Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը անհիմն համարեց մտահոգությունը, թե մեծ տեղատար ավտոբուսների շահագործումը կխանգարի երթևեկությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ:
Արմեն Ջիգարխանյանը փետրվարի 2-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Նա բուժումը շարունակելուէ տանը:
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի սպասարկման ժամերը կավելացվեն մոտ 1 ժամով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
«Հայաստանում ամենարագ զարգացող սոցիալական ցանցը Instagram-ն է, վերջին տարում 2.5 անգամ ավելացել են օգտատերերը, հիմա instagram-ի օգտատերերը մոտավորապես Facebook-ի կեսն են կազմում»:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոքներն ու հիմնավորումներ:
Փետրվարի 1-ին «Մարտունու շրջբուժմիավորում » ՓԲԸ-ից, ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը որովայնի ստորին հատվածի առաջնային պատի սալջարդով իրենց մոտ է ընդունվել Մարտունի քաղաքի բնակչուհի` 1988թ. ծնված Ն.Մ-ն:
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքացիներին զգուշանալ սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող խարդախության փորձերից:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի։
Փետրվարի 2-ի ցերեկը, փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամենածանրաբեռնված ժամերին Երևանի տրանսպորտային միջոցները կսպասարկեն ինտենսիվորեն՝ 5 րոպե հաճախականությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Փետրվարի 2-ին, ժամը 13:28-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Կարմիրաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող «Ընդռազ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ֆրանսիայի հարավի Վար դեպարտամենտում հինգ մարդ է զոհվել երկու ռազմական ուղղաթիռների կործանման հետեւանքով:
Փետրվարի 1-ին, ժամը 8.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ բախվել է խանութի աստիճաններին և կողաշրջվել:
Փետրվարի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:
Փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը` ք. Մոսկվա):
Երևանի բարեփոխված տրանսպորտային ցանցով մեկ ուղևորության համար մարդիկ կվճարեն մեկ անգամ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Հունվարի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավթի 15 հասցեում տեղակայված «Սոֆիա» հյուրանոցում հայտնաբերվել և ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն բերման է ենթարկվել , ՀՀ Արարատի մարզ Բերքանուշ գյուղի բնակիչ` 1985թ.ծնված Սմբատ Գևորգի Մովսիսյանը:
Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխմամբ վարորդների կրճատումներ չեն սպասվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Էֆֆիգենյա Արմենյանը հայտնաբերվել և ներկայացվել է քննության:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բացահայտվեց յուրացման հերթական դեպքը։
Եղվարդի բնակչուհին փետրվարի 1-ին պատանդ է վերցրել իրեն պարտք կնոջ 10-ամյա դստերը և պահանջել է վերադարձնել պարտքը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի՝ Գյումրիի բնակելի զինվորական ավանի տարածքում ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարարության մանկապարտեզի բարեկարգումը: