Բաժիններ՝

Հայաստանում հիմնանորոգվել է ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաների համար նախատեսված մանկապարտեզը

Հայաստանի ռուսական ռազմակայանի՝ Գյումրիի բնակելի զինվորական ավանի տարածքում ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարարության մանկապարտեզի բարեկարգումը:

Կատարվել է հարկաբաժինների հիմնանորոգում, փոխվել է տանիքը, տեղակայվել են ջեռուցման, էլեկտրամատակարարման, կոյուղու եւ օդափոխության նոր համակարգեր:

Նախադպրոցական կրթական հաստատությունը նախատեսված է ռուսական զորամիավորման զինծառայողների հարյուր երեխա տեղավորելու համար: Ավելի քան 2 հազար քառակուսի մետր տարածքում դասարաններ, խաղասենյակներ, հանգստի եւ սննդի ընդունման սենյակներ են հանդերձվել նախադպրոցական տարիքի հինգ խումբ երեխաների համար:

Մանկապարտեզն ունի նաեւ խոհանոց, մարզասրահ, հոգեբանի, լոգոպեդի, երաժշտության ուսուցչի համար նախատեսված կաբինետներ: Մինչեւ 2018 թվականի վերջը բնակելի զինվորական ավանի տարածքում պլանավորվում է կառուցել մարզադաշտ, խաղային ու մարզական հրապարակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս