Բաժիններ՝

«Ներքին օրգանների հետ կարող է խնդիր ունենային», դրա համար էլ հրաժարվել են «ԻԳԼԱ»-ի ձեռքբերումից

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոքներն ու հիմնավորումներ:

6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը հայտարարեց, որ որևէ հանցագործություն չի կատարել և վերաքննիչ դատարան չի եկել՝ պաշտպանվելու համար: Ըստ նրա՝ փորձ է արվում իրեն մեղադրանք առաջադրել մի բանի համար, որի հետ կապ չունի. «Այդ ժամանակ քաղաքական ջերմաստիճանը բարձ է եղել, որոշել են ինձ մեղադրել»:

Բաբայանը կրկին պնդեց՝ Վրաստանից Հայաստան հրթիռ չի բերվել. «Ես դա ապացուցելու եմ դատարանում, այդ անձին բերեք հարցաքննենք, եթե ուզում եք դատեք, էլի դատեք, բայց այդ անձին բերեք հարցեր ուղղենք»:

Այդ անձ ասելով Բաբայանը նկատի ուներ «ԻԳԼԱ» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող և 2017թ. դեկտեմբերի 25-ին Հայաստան տեղափոխված Ռոբերտ Աղվանյանին:

Մյուս ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Կիրակոսյանն էլ հայտարարեց, թե առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատաիրավական խախտումներ, ինչի արդյունքում էլ արդարացի դատական ակտի չի կայացվել:

Պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը, ով վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով ամբողջությամբ բեկանել Արմեն Պողոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով` 2 տարի ժամկետով ազատազրկման դատավճիռը և կայացնել արդարացման որոշում, վերաքննիչ դատարանում որոշեց պահանջը լրացնել և փորձ արեց միջնորդել կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Պաշտպանի հայտարարության վերաբերյալ գործով դատավորները պարզաբանեցին, որ վերաքննիչ բողոքը քննվում է միայն ներկայացված բողոքի ծավալով և որ գործի քննության ժամանակ բողոքը լրացնելու վերաբերյալ քրեադատավարական նորմ գոյություն չունի:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728