Բաժիններ՝

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս