Մարտի 27-ին, ժամը 21:59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Մարտի 27-ին, ժամը 23:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 9բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոնում այսօր ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողներին հաջողվեց կարճ զրույց ունենալ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի հետ:
Վրաստանում ձերբակալվել է «Իգլա»-ների գործով հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացի, տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանի հայտարարությունն այն մասին, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը:
Բեմականացված պատահարներ, սարքված և կեղծ վթարներ՝ ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո:
Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մարտի 27-ին հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ:
Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և ներկայացնել ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա տոնական միջոցառումների ծրագիրը:
«Ես կարծում եմ, որ նրանցից եւ ոչ մեկը պատահական տղաներ չէին. մանավանդ այդ օրը, որ առաջնագծում էին կանգնած: Նրանք հատուկ առաքելություն ունեին»,-ասում է տիկին Գայանեն, ծաղիկները դնում ծաղկամանի մեջ ու տանում Ադամի մոտ։
Այսօր աշխատանք փնտրողներն առավել իրազեկված են զբաղվածության պետական ծրագրերի մասին, ինչին նպաստել է քաղաքացիների հանրային իրազեկումը, աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը, գործատուների ակտիվ մասնակցությունը. «Կենսաձև» հաղորդման շրջանակներում կենտրոնների ակտիվ գործունեության, աշխատանք փնտրողի հետ տարվող աշխատանքի մասին խոսել է «Զբաղվածության պետական ծառայության» Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մատինյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:08-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակում տուն է այրվում:
2017 թվականի մարտի 29-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Գյուղի ընդհանուր բնակիչների թիվը շուրջ 18- է: Ամեն մեկը զբաղված է իր աշխատանքով: Էլեկտրասնուցման համակարգն աշխատում է ըստ անհրաժեշտության: Անհրաժեշտ տներում միացումները կատարված են: Կան թաղամասեր, որ ճակատային գծից թշնամու համար ուղիղ տեսանելիություն ունեն, այդ թաղամասերում, իհարկե, ոչինչ չի արվել ոչ ջրամատակարարման, ոչ էլեկտրասնուցման համակարգում, բայց կոնկրետ այն տներում, որտեղ դեռ մարդիկ ապրում են, ամեն ինչ կարգավորված է»,-իրավիճակը ներկայացրեց Թալիշի գյուղապետը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել երեխաներին դպրոցներից հանելու հրապարակային կոչերի վերաբերյալ։
88-ի աղետին մեկ սենյականոց բնակարան է կորցրել, բայց մինչ օրս փոխհատուցում չի եղել:
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում 2017 թվականի մարտի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանի լրատվամիջոցներով տարածած հայտարարությունը, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել հիշյալ դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ:
Մենք հայտարարության հետ համաձայն չենք, խնդիրը կայանում է նրանում, որ առնչություն ասելը դատախազությունն այլ կերպ է ներկայացնում, ես՝ այլ կերպ: Բայց ես այդ հարցին հիմա լիրարժեք չեմ կարող պատասխանել, ոչ թե այն պատճառով, որ պատասխանը չունեմ, այլ՝ լիարժեք պատասխանելու համար պետք է քրեական գործից տվյալներ հայտնեմ, որը չեմ անի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հայկական ատոմային էլեկտրակայանը սնուցող Մեծամոր (Սև ջուր) գետի ջրի քիմիական որակը վատթարացել է: Մեծամոր գետի՝ Վաղարշապատից հարավ և հարավ-արևելք ընկած հատվածներում ջուրը «անբավարար» որակի է (4-րդ դաս), իսկ Ռանչպարից ներքև՝ «վատ» որակի (5-րդ դաս): Այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա նե րգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի 2017 թվականի հունվարի արդյունքների հրապարակած տվյալները:
Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Մարտի 27-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի «Աշոցք» հանգստյան տան մոտ հայտնաբերվել է ական. անհարաժեշտ է օգնություն:
Մարտի 27-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից:
Մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
Այս պահին մեր հիմնական նպատակն է կանխել մեր Պատրիարքարանի ու մեր պետության միջև հնարավոր հակասություն ծագելը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մարտի 25-ին դատապարտյալների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:
Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 27-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. կա երկու տուժած, անհրաժեշտ է օգնություն: