«Էլ ոչ փող ունենք, ոչ ուժ ունենք, միլիոնների պարտքեր ենք կուտակել, էլ ոչ սնունդ են տալիս խանութները, ոչ պարտքով փող, արդեն չգիտենք ինչ անենք, միթե որեւէ մեկին հետաքրքիր չէ իմ բալի առողջականը, միթե չկա մեկը, որ օգնության ձեռք մեկնի մեզ»,-դժգոհեց հայրը:
ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:
Հայաստանում պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա անձինք սեփական ցանկությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորություն կստանան: Հնարավորությունը սահմանվել է Հայաստանում պայմանագրային զինծառայության հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության նոր ծրագրով:
Մարտի 24-ին, ժամը 02:15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ-4 թիվ 29 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում փլուզվել է թթվածնային կայանը, քաղաքացին մնացել է փլատակներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.510 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 5 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի սաֆարի-պարկի լամաներին երկար կհիշեն Թրեյ Ջենսենը, նրա եղբայրն ու ծնողները: Զբոսանքի ժամանակ նրանց ավտոմեքենայի մոտ են հավաքվել մի քանի սոված կենդանիներ, որոնց ընտանիքը կերակրել է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թմրանյութ իրացնողներից մեկը ձերբակալվելու պահին փորձել էր փախուստի դիմել։
Այսօր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են УРАЛ մակնիշի ՊՆ և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներ:
Ղազախական SCAT ավիաընկերությունը նախատեսում է 2017թ-ի մայիսի վերջից սկսել ԱստանաԵրևան ուղիղ չվերթները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքից ակնհայտ է, որ դարձյալ, ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, քաղաքական ուժերն այդ արշավը իրականացնում են հիմնականում մենախոսությունների ձևով:
Այսօր Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայով վթարի էին ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորությունը բարձրացնելու նպատակով, «Փոլիսի Ֆորում Արմենիա» հետազոտական կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ ստեղծել են «Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարան։
Երևանի Անտառային փողոցում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերվեց «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան օգտագործելու պայմանով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց քրեակատարողական հիմնարկներում Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկության մեկնարկը:
Մինչև ապրիլի 1-ը դիմելու դեպքում ընտանեկան դրամագլխից 25 000-ական դրամը կարելի է տնօրինել նաև հունվար, փետրվար և մարտ ամիսների համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 23-ին, ժամը 17:01-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
2017թ. փետրվարի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, գնելու նպատակով Մաշտոցի պողոտայում գործող խանութներից մեկում վերցրել է «Էյջ Փի» ապրանքանիշի նոթբուքը, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված նոթբուքին՝ իրեն պաճառելով խոշոր չափերով վնաս:
Մարտի 23-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերթական քայլն է կատարում՝ միտված հյուսիսային օդանավակայանի ակտիվացման ուղղությամբ:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարծում է` դեռևս չկան պայմաններ, որ ինքը լքի Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զարամասից վառելիքի հափշտակությունը։ Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության վերաբերյալ:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»։
Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
«Երկրորդ անգամ երբ ազատեցին, դուք ինքներդ՝ որպես թղթակիցներ, փորձեք պարզել՝ 6-16-ն ինքը որտե՞ղ է գտնվել և ի՞նչ է արել, դուք փորձեք ինֆորմացիա ստանալ, ինձնից մի պահանջեք, բայց երբ կպարզեք, մի վարանեք, դրա մասին գրեք»: