Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր և տատի կողմից, 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը արխիվացվել են և ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:
ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի: Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը:
2017 թվականի փետրվարի 23-ից Վ. Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն:
Մարտի 28-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Այսօր «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին նամակներ էին փոխանցում անգամ Երևանի Մարզահամերգային համալիրում՝ մարզային քարոզարշավի արդյունքներն ամփոփելուց հետո։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` նախամուտքում, հայտնաբերել 1928 թ. ծնված Շ. Ա.-ի դին:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է որոշակի պայմաններում աշխատած անձանց: Կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1, 2, 3, 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։
Ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածը, նախ՝ ոչ մի կապ չունի ինչպես հրապարակման մեջ նշված հոդվածի, այնպես էլ վերոնշյալ 114 դպրոցի և մանկապարտեզի տնօրենների կողմից իրականացրած գործողությունների հետ:
Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 2-ին կժամանի Ստամբուլ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Մանվել Բ.-ի հաղորդման հիման վրա:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարտի 28-ին կյանքի 88-րդ տարում վախճանվել է ապարտեիդի դեմ պայքարի հայտնի մարտիկ Ահմեդ Կատրադան, որը ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելայի (1918-2013 թթ.) ընկերն էր ու զինակիցը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարտի 27-ին, ժամը 1.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 77/1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1952 թ ծնված Սամվել Աղլամազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 3.30-ին, գիտակցություն չգալով, մահացել է:
Ստեփանավանում ևս բացվեց Կարապետյանների ընտանիքի կառուցած նոր նախակրթարանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Մարտի 27-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Գ.-ն, 1993 թ. ծնված Վարդուհի Գ.-ն և 1993 թ. ծնված Տիրուհի Գ.-ն:
Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց. 2017 թվականի մարտի 26-ին, 82 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը:
Ապրիլի 2-ից հետո կադրային փոփոխություններ են սպասվում դատական համակարգում։ Մեր տեղեկություններով՝ եվրոպական մարմիններում ՀՀ դատական համակարգի գնահատականները շատ ցածր են, և արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար իշխանությունն ստիպված է կոսմետիկ փոփոխություններ անել։
Բանակից հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի իրային, պարենային և վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ, կոչումով կապիտան Հայկ Խաչատրյանը 2015-2016թթ ընթացքում զինվորական համազգեստներ ու կոշիկներ է հափշտակել:
Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը և գումարը չի տվել: Մոտ կես տարի տեւած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։