ՕՐՕ-ի ակտիվիստուհին անցնում է անկհայտ վիրավորանքի և հայհոյանքի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 26-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
«Այս ամենից բացի ակտիվ զբաղվում ենք մարկետինգային խնդիրներով, Երևանը ներկայացնում ենք այլ հարթակներում: Ի դեպ, այս տարվանից պետք է մեկնարկեն այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են Երևանի 2800-ամյակին: 2018 թվականին սպասվելու է զբոսաշրային մեծ հոսք: Արդեն իսկ սկսվում են որոշ նախաձեռնություններ՝ ուղղված զբոսաշրջային, մշակութային միջոցառումներին»,-ասաց Գևորգ Օրբելյանը:
Այսօր Մահացել է հայկական արտադրության երախտավոր Մարատ Ջանվելյանը՝ «Արզնի» գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիրը։
Պետք չէ քննարկել երեխայի արարքներն այլ մարդու ներկայությամբ, նույնիսկ, եթե այդ մարդը մյուս ծնողն է: Այն ամենը, ինչ վերաբերում է երեխայի խիստ անձնական վարքին, գործողություններին, նրա հուզական ապրմանը՝ քննարկումը չի խրախուսվում:
Մարտի 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը սպասվում է անձրև:
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանարպետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մարտի 26ին Շիրակի մարզում էին:
«Եթե էլիտան խավարամիտներից է բաղկացած, ինչպես Հայաստանում, և ինչպես նրանք, ովքեր պատրաստվում են գալ իշխանության, որոնք հիմնականում էլի խավարամիտ են, երկրի վիճակն այսպիսին է…»:
Մարտի 25-ին, ժամը 22:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կան նաև այնպիսինները, ովքեր երբ ցանկանում են մտնել Պահքի մեջ, շտապում են լվացվել և օծանվել, խճողում են փորն ու որովայնը սաստիկ որկրամոլությամբ և արբեցությամբ, շվայտանում, ապա մտնում են պահքի պնդության մեջ: Եվ այդ ինչ կոչենք այսպիսիններին՝ պահողներ, թե արբեցողներ, պարկեշտներ թե որկրամոլներ…:
Մարտի 25-ին, ժամը 21:17-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 116 հասցեում գտնվող հյուրանոցի 2-րդ հարկում:
Մարտի 25-ին, ժամը 20:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մարտի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի տներից մեկում տղամարդու դի կա կախված։
Այստեղ 50-ամյա կանայք ունեն երիտասարդ աղջիկների տեսք: Անգլիացի բժիշկ Ռոբերտ Մակկարիսոնը գրում էր, որ այստեղ 60 տարեկանում ծննդաբերելը նորմալ երևույթ է:
Երբեմն կարելի է տարբեր տեսակետներ լսել այն մասին, թե ինչո՞ւ հաճախել եկեղեցի, եթե կարելի է տանը աղոթել: Նախ , եկեղեցին, որպես Աստծո տուն և աղոթքի տուն, առանձնական աղոթքից բացի կատարում է նաև ընդհանրական աղոթքներ:
Բնականաբար, առանց Աստվածաշնչի օրվա ընթեցումների հնարավոր չէ պատկերացնել Մեծ Պահքի ընթացքը: Աստվածաշունչն այսօր հասանելի է նաև օնլայն տարբերակով, որը կարող եք ներբեռնել այստեղից։
ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը հասարակությունից ակնկալում է աջակցություն ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաև հետագայում՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, անհանդուրժողականությամբ խնդիրների ու անարդարադության նկատմամբ:
«Բիզնեսից որոշակի ազդակներ մենք ստանում ենք, սակայն գիտեք, որ ապրիլի 2-ին մեզ մոտ ընտրություններ են, իսկ բիզնեսը հասարակության ամենապրագմատիկ մասն է, այն որոշակի սպասումներ ունի հետընտրական շրջանի հետ կապված: Կարծում եմ, որ մեր խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տնտեսական ակտիվությունը կաճի»,- «Ռոսիա 24»-ին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի որոշմամբ 30 հասարակական կազմակերպություններին կտրամադրվի դրամաշնորհ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է երեկ «Իրազեկ քաղաքացիներ միավորման» կայքի կողմից հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը միանշանակ պնդում է, որ դատախազության տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:
Նախօրեին Երևանի կենտրոնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին կողոպտել է հայ մուրացկանին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 24-ին ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ։
«Մտիր քո սենյակը ու փակիր դռներդ», այն չի ասում, թե եկեղեցում մի աղոթիր: Այլ սենյակ է կոչում միտքը, իսկ դռներ՝ զգայարանները: Նույնը Եսային էլ է ասում. «Խու՛յս տուր, ի՛մ ժողովուրդ: Գնա մտի՛ր շտեմարանները, փակիր դռները»:
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին ատրճանակով սպառնալու վերաբերյալ:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»ի հետ զրույցում Սամվել Բաբայանի իրավապաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Մարտի 24-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հրամանով` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ.-ի 488-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծվել է հանձնաժողով՝ պայթյունի պատճառները պարզելու նպատակով: