Թբիլիսիում կբացվի «Քարֆուրի» ևս երկու սուպերմարկետ. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ընթացքում Թբիլիսիում կբացվի «Քարֆուրի» ևս երկու սուպերմարկետ: Այս մասին գրում է commersant.ge պարբերականը՝ հղում անելով հենց «Քարֆուրին»: Ֆրանսիական այս ցանցը փաստորեն կունենա երեք սուպերմարկետ Թբիլիսիում:
Սա ուշագրավ է այնքանով, որ նույն այդ ցանցը Հայաստանում ունի միայն մեկ սուպերմարկետ, որի գործերը, մեղմ ասած, շատ վատ են: Բնական հարց է ծագում, թե որն է դրա պատճառը: Հիշեցնենք, որ «Քարֆուրը» արդեն պայմանավորվածություն ուներ «Դալմա մոլի» հետ դրա տարածքում սուպերմարկետ բացելու վերաբերյալ, սակայն վերջին պահին «Քարֆուրին» դուրս հրավիրեցին այդտեղից և ուղարկեցին «Երևան մոլ»:
Դրանից հետո կոշտ պայմաններ դրեցին «Քարֆուրի» առաջ, ինչպիսիք չեն դրվում այլ սուպերմարկետների առաջ: Երևանյան «Քարֆուրի» գրեթե չգոյության մյուս պատճառներն էին վատ մենենջմենտը և, ըստ շրջանառվող լուրերի, նաև որոշ անձանց հետ ունեցած ոչ հրապարակային հարաբերությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։