Բաժիններ՝

ՀՀ ՊՆ-ում քննարկվել է Ռուսաստանից զինվորական հանդերձանք ներկրելու հարցը

Նիժնի Նովգորոդի «Տրուդ» գործարանի ներկայացուցիչ Յուլիա Բուրովիկովան ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկվել է զինվորական համազգեստ Հայաստան ներկրելու հարցը: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Յուլիա Բուրովիկովան:

«2016 թվականին ակտիվ մասնակցել ենք Երևանում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացրեցինք զինվորական ամառային և ձմեռային համազգեստը, ինչպես նաև գոտիները: Այս այցելության շրջանակում մենք նույնպես ներկայացրեցինք մեր արտադրանքը ՀՀ պաշտպանության նախարարությանը և նախատեսում ենք առաջին փուլում ներկրել գոտիներ»,- նշեց Բուրովիկովան: Նրա խոսքով` 121-ամյա պատմություն ունեցող գործարանն ունի որակյալ և հարմար գներով թե´ զինվորական, թե´ փրկարարական ամբողջ հանդերձանքը:

«Մեր համագործակցությունը  Հայաստանի հետ ակտիվ զարգանում է, և հուսով եմ, որ այն կտա իր հետագա արդյունքները»,- ասաց Բուրովիկովան:

«Տրուդ» զինվորական հանդերձանքի արտադրության գործարանի  տնօրենի առաջին տեղակալը  նշեց, որ իրենց արտադրանքից օգտվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը,  ազգային անվտանգության ծառայությանը և այլ կառույցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս