
Քարաթափում Ախթալա քաղաքում գտնվող պայթուցիկների պահեստի տանիքի վրա. կա տուժած

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 3-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել Ախթալայի հերթապահ լեռնափրկարար ջոկատը:
Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս.ը արգելափակվել է պահակակետում և ստացել թեթև մարմնական վնասվածքներ:
Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: