Բաժիններ՝

Կառավարությունը հնարավորություն կտա «Առաջին ալիք»-ին խնայողություններն ուղղել կրթական հաղորդաշարի պատրաստմանը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն իր առջև դրված առաջնահերթությունների իրականացման նպատակով նոր եթերաշրջանի ընթացքում նախատեսում է իրականացնել նոր կրթական հաղորդաշարի պատրաստում, որն իր ուրույն ու կարևոր տեղը կզբաղեցնի «Առաջին ալիք»-ի կրթական-դաստիարակչական հեռուստահաղորդումների շարքում: Այդ նպատակով հեռուստաընկերությունը նախատեսում է կապիտալ նորոգման գծով նախատեսված 27 մլն 839 հազ. դրամն ուղղել հեռուստահաղորդումների պատրաստմանն ու ձեռքբերմանը։ ՀՀ կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցով նախատեսվում է «Առաջին ալիք»-ին թույլատրել նշված միջոցներն ուղղել հաղորդաշարի պատրաստմանը:

«Հաշվի առնելով, որ վերոհիշյալ հաղորդաշարի պատրաստման ուղղությամբ ընկերության 2017 թվականի տարեսկզբին հաստատված տարեկան նախահաշվով համապատասխան միջոցներ նախատեսված չեն, Ընկերությունը նախատեսում է վերջինիս պատրաստման ծախսերի մի մասն իրականացնել տարվա ընթացքում որոշ ծախսային հոդվածներից առաջացած խնայողությունների հաշվին, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել կապիտալ նորոգման աշխատանքների շրջանակներում որոշ շինարարական աշխատանքների չիրականացման արդյունքում խնայված միջոցների հաշվին։ Ընկերությունը հավաստիացնում է, որ չիրականացված շինարարական աշխատանքների գծով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության կողմից ստանձնած պարտավորություններ չկան, այդ աշխատանքները ապագա ժամանակաշրջաններում չեն իրականացվելու և հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտություն չի առաջանալու-, «նշված է նախագծի հիմնավորման ﬔջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս