
Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ Աշոցքի, Սպիտակի, Ջերմուկի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: