Խորհուրդներ. որտեղից գնել ամանորյա մթերքը, ինչպես խուսափել թունավորումներից. ԱՆ
Նախատոնական գնումները սկսվել են: Գլխավոր հարցերն են՝ որտեղից կատարել գնումները, մթերք գնելիս ինչ հաշվի առնել և, որ ամենակորևորն է, ինչպես խուսափել թունավորումներից:
ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդ տոնական օրերին չհիվանդանալու և ամանորյա արձակուրդները վայելելու համար:
Այսպիսով, անհրաժեշտ է.
• գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից
• գնել թարմ, չվնասված մթերք
• աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները
• գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին
• նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն
• չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
• իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին: