Խոշոր ավտովթար-հրդեհ` Արարատի մարզում. 6 վիրավորները` այդ թվում 3 անչափահաս, տեղափոխվել են տարբեր ԲԿ-ներ. Shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Կարապետյանը, իր վարած BYD GL-115 մակնիշի 454 LՏ 62 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 53-ամյա Սիմոն Փարեմուզյանի վարած ինքնաշեն կցորդով մոտոցիկլին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել 2 տրանսպորտային միջոցում:
Վթարի հետևանքով BYD-ի վարորդ Ա. Կարապետյանը, ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ադամյանը և մյուս վարորդ՝ Ս. Փարեմուզյանն ու նրա մոտոցիկլի կցորդիչում գտնվող ուղևորներ, համագյուղացիներ՝ 14-ամյա Աստղիկ Իգիթյանը, 12-ամյա Արամ Իգիթյանը և 13-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ մի քանիսը տեղափոխվել են Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ մեկ հոգի էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը:
Մանրամասները` սկզբնաղյուր կայքում։