Հայաստանում կանայք և տղամարդիկ գրեթե նույն տարիքում են սկսում սեռական կյանքը: 25-49 տարեկան կանանց և տղամարդկանց համար մեդիան տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ 21.2 է:
«Առանց կոլեկտիվի, զինվորների ու սպաների միասնականության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայության` հնարավոր չէ մարտական խնդիր կատարել և անառիկ պահել հայրենիքի սահմանները: Մենք միասնական ենք և գործում ենք մեկը բոլորի ու բոլորը մեկի համար սկզբունքով»:
2017թ. օգոստոսի 29-ին Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում մի տղամարդ, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ ժամը 15։30-ի սահմաններում, ֆիզիկական ազատությունից ապօրինի զրկելու ձևով պատանդ է վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993թ.։ Մինչ այդ կոտրվել են նաև խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տպագիր օրգանը՝ Amnesty Press-ը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
168.am-ն անդրադարձել է Գյումրիում գինեկոլոգիական, ուռոլոգիական, պոլիկլինիկաների վճարովի և ատամնաբուժական ծառայությունների գներին:
Երևանի Էրեբունի վարչական շրջանում երիտասարդ աղջկան պատանդ պահած տղամարդը ոստիկանության կողﬕց ﬖասազերծման գործողությունից հետո ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորում է ստացել:
«Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցի համաձայն՝ Հայաստանում ընտանիքներն ավելի առողջ են դառնում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ի հաղորդման և ՀՀ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հազվադեպ երևույթ չէ, երբ ամուսինը ներկա է գտնվում ծննդաբերության ընթացքին: Այս հարցի շուրջ, սակայն, կան իրարամերժ կարծիքներ ինչպես՝ մասնագետների, այնպես էլ՝ բնակչության շրջանում:
Վնասազերծում Էրեբունիում. ոստիկանությունը դիմեց ծայրահեղ քայլի:
Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 %:
Ժամը 17:30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման և հովացման աշխատանքները շարունակվում են: Մնացել է կրակի 1 փոքր օջախ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզում «Беларус» մակնիշի առանց պետական համարանիշի տրակտորը Վանանդ գյուղի դաշտամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչին՝ ծնված 2004թ.: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
ՀՀ ՔԿ ծառայողի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ Հատուկ քննչական ծառայություն:
Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել:
«Weekend» բիլյարդանոցում պատանդ վերցված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը 168.am-ին հայտնեց, որ բազմաթիվ հետազոտություններ են արվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից հեծանիվ և անձնագիր գողացած անձի ինքնությունը:
ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 28-ին՝ ժամը 17.30-ին, Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Հովիկ Հ.-ն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում՝ ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը՝ փաստելով, որ այսօր էլ Թուրքիայի իշխանությունները, շարունակելով ժխտել այդ փաստը, ցուցաբերում են նույն մոտեցումները, ինչ 102 տարի առաջ:
Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի կնոջ պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է:
Գողության մեղադրանքով հետախուզվողը 18-ամյա աղջիկը՝ կամավոր։
«Ղարաբաղյան շարժման ժամանակ մեծ սխալ արվեց, որ փակվեց «Նաիրիտ» գործարանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ խոսելով «Նաիրիտում» բռնկված հրդեհի մասին:
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկյանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Արտաշես Հ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նախնական տեղեկություններով՝ երեխան Վանանդ գյուղի դաշտում տրակտորի կցորդի տակ է ընկել ու մահացել։ ՀՀ