Սոնա Տռուզյանը նաեւ ասաց, որ քննությամբ նախնական տվյալներ են ստացվել, որ նա ընտանիքի հետ միասին Հայաստանից մեկնել է 1997թ.`մշտական բնակություն հաստատելով ԱՄՆ- ում։ Իսկ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացել է 2008թ.: Ներկայումս ստուգվում են նախաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալները:
Երեւանի եւ Կոտայքի մարզի որոշ հատվածներում 35 ժամով դադարեցվելու է գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 63-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ և դատապարտվել 3 տարի ժամկետով ազատազրկման։ Դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան։
Ոստիկանական բաժին եկած անձը պատմել է ոստիկաններին, որ մոտ երեք ամիս առաջ սոցկայքերից մեկով ծանոթացել է Սարգիս անունով մեկի հետ մտերմացել է և սկսել մտերմիկ զրույցներ ունենալ նրա հետ:
Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ եղբորը սպանել է նրա որդին՝ Նորիկ Սիմոնյանը. իսկ մայրը նրան օգնել է հետքերը թաքցնել:
200-ից ավելի գառների գողությունը բացահայտվեց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի` 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, 3-րդ զանգվածի 30, 31 համարների, 4-րդ զանգվածի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Ձոր-1, 2 թաղամասերի ջրամատակարարումը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Աշոտ Դավթյանը, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել:
Տղամարդկանց 10 տոկոսը նշել է, որ վերջին 12 ամիսների ընթացքում վճարել է սեռական հարաբերության համար, վերջիններիս 84 տոկոսն էլ նշել է, որ նման վերջին սեռական հարաբերության ժամանակ օգտագործել է պահպանակ: Կանանց 15 և տղամարդկանց 2 տոկոսը երբևէ անցել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: Կանանց 5 և տղամարդկանց 1 տոկոսը նշել են, որ հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են սեռական ճանապարհով փոխանցվող վարակ (ՍՃՓՎ) կամ վարակի նշաններ:
ոտայքի մարզի երկու բնակիչ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզի Դավագյոզ կոչվող տարածք, իրենց հետ տանելով նախորոք վերցված լապտերներ,մեկ մարտկոց, հոսանքի երկու հաղորդիչ, երկու ցանց: Հասնելով գետի մոտ՝ էլեկտրական հոսանքի հաղորդիչները միացրել են մարտկոցին, գցել ջրի մեջ՝ ձուկ որսալու նպատակով։
«Անցած տարի 3500 տոննա մեղր ենք ունեցել, իսկ այս տարի ավելի քիչ է, բայց դեռ անցած տարվանը չենք իրացրել, մնացել է նկուղներում: Մեր ժողովուրդը փող չունի, որ շաքարի փոխարեն կարգին մեղր ուտի: Իսկ արտահանումն էլ` ո՞ւր արտահանենք: Պետությունը պետք է օգնի, բայց ոչ մի աջակցություն չկա»,- ասաց Թ.Նազարյանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացրել է մինչև 16 տարեկանների շրջանում ամենաշատը պահանջված գեղարվեստական գրքերի տասնյակը 2017-ի օգոստոս ամսին։
Ամառային արձակուրդների ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը, ինչպես սովորաբար, առանձնապես հարուստ չէր ակտիվ իրադարձություններով։ Լրատվական հոսքերի մեծ մասը զբաղեցնում էին հրդեհների, աղետների, զանազան այլ պատահարների մասին տեղեկությունները։ Ի տարբերություն իրական կյանքի, ամռան ընթացքում ու նաև այսօր շատ ակտիվ են սոցիալական ցանցերը, որոնցում գրեթե ամեն օր ինչ-որ թեմա դառնում է գերակա ու բուռն բանավեճերի առարկա։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները, կասկածյալը ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 27-ն է:
Կատարվում է քննություն:։
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ միջոցառմամբ, մայրաքաղաքի Արտաշիսյան 46 հասցեի մոտ հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող, 53-ամյա Անդրանիկ Ավագյանին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Հացիկ գյուղի տներից մեկից կատարված գողության փաստով։
Սեպտեմբերի 5-9-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Տղամարդու մոր խոսքով՝ որդուն գտել է իր բնակարանում, իսկ ինքնասպան է եղել պարանոցին պլաստմասե ամրակներ կապելու միջոցով:
«ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ունենք ամենակարևոր կորուստը՝ Հայաստանի զարգացման, բարեփոխումների, արդիականացման շանսի բացթողումը։ Ասոցացման համաձայնագիրն այդ ամենն էր, և մենք այդ ժամանակ բաց թողեցինք մեր զարգացման տեմպերը»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 14.30-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 11.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
«Երկու պոստերի արանքում կապ չի եղել, նրանք եղել են մարտական հերթապահության մեջ, իրենց ուղարկել են այդ թերությունը վերացնելու, գնացել են այդ թերությունը վերացնելու, փոքր բլուր է եղել, այդ բլուրից սայթաքել է երեխան, որը եղել է ականապատված տարածք, ու մահացել է»,- պատմեց գյուղապետը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աննախադեպ շորթման դեպք է գրանցվել Երեւանում։ 38-ամյա տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 33-ամյա տղամարդու հետ, գաղտնի տեսանկարահանել և այն չհրապարակելու համար զուգընկերոջից շորթմամբ պահանջել 3.500.000 դրամ:
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև հիմնովին վերանորոգված ԱԻՆ երրորդ մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և շենքում տեղակայված ծառայությունների գործունեությանը:
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 31-ին՝ ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 35-40 տարեկան անձը չպարզված տղամարդ: