«Մերսեդես Ե320»-ի վարորդը և «Ֆորդ 350»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, վիրավորվել է ՀՀ 3 քաղաքացի:
«Պետք է ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ։ Ռեսուրսն իրականում նվազել ա, չափաքանակները, չափերը և այդ ոլորտը, որը համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամանային վիճակում է»,- ասաց Կ.Կարապետյանը։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի դրությամբ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են 146 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ):
ՀՀ կառավարությունը թույլատրել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինին ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի զրահապատ տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական) օտարել դասական աճուրդով: Ավտոմեքենան սպասարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրա նախագահության ժամանակաշրջանում:
«Կառավարությունում գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը»:
ՀՀ կառավարությունն օպտիմալացնում է զինվորականներին թոշակների վճարման գործընթացը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:
Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանն ասաց, որ տվյալ ավտոբուսի վարորդը դեռ օգոստոսի 18-ին տուգանվել էր 450.000 դրամով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: «Ավտոբուսը պատկանում է ֆիզիկական անձի: Նա տուգանվել է ուղեւորներ նստեցնելու պահին»,-ասաց նա:
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:
Մենք հստակ կարգ ունենք։ Երբ ես ծառայողական գործերով ինչ-որ տեղ եմ մեկնում, ապա իմ տրամադրության տակ մեքենա եւ վարորդ ունեմ։ Բայց երբեմն գործնական միջոցառումների ժամանակ ես վարորդիս տուն եմ ուղարկում, որպեսզի ավելի շուտ հասնի իր ընտանիքին։
Լոռու մարզում մայրը հաշմանդամ որդուն հայտնաբերել է տանիքում կախված վիճակում:
Շուկայի տեսախցիկը ֆիքսել է տաղավարից բջջային հեռախոս գողացողին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։
Մենք խոսում ենք տարբեր երեւույթների մասին, տարբեր գործողությունների մասին եւ տարբեր գնահատականների մասին։ Պետք չէ խառնել երկու իրարից շատ տարբեր երեւույթներ, որովհետեւ մենք լավ եզրահանգման չենք գա եւ կոտնահարենք այն լավ արժեքները, որն ուզում ենք պաշտպանած լինենք։
Որ անապահովության նպաստների համակարգը պետք է բարելավել՝ դա ակնհայտ է: Կան մարդիկ, ընտանիքներ, որոնք ապրում են միջին կամ նույնիսկ միջինից բարձր նյութական ստանդարտներով, բայց չեն խորշում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելով՝ ստանալ այդ նպաստների գումարները՝ կտրելով դրանք իսկապես կարիքավորների բերանից:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա փողոցում բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ու 1-ին համարի ավտոբուսը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում պարտադիր է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանությունը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։
«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը պարտվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:
Երեկ ողբերգական դեպք է գրանցվել Արարատում. 80-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է իր տան բակում՝ վնասվածքներով։
Ես երբևէ իմ կադրային քաղաքականությունում, որպես նախարար, չեմ առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ: Ինձ համար առաջնահերթությունը երեք սկզբունք են եղել՝ պատասխանատվություն, պրոֆեսիոնալիզմ և հայրենասիրություն:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ անցած տարի սեպտեմբերին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործով նոր զարգացում է տեղի ունեցել:
78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը գաղտնիք չի համարում, որ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռազմական բալանսը խախտված է, Ադրբեջանն ավելի հզոր սպառազինություն ունի, քան մենք։ Եվ դա այդպես է 1992 թվականից ի վեր։
Թվում էր՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհից իշխանությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարարությունը դասեր քաղած կլինեն, բայց ապարդյուն. հերթական անտառային հրդեհները, այս անգամ Բյուրականում, Հրազդանում, հակառակն ապացուցեցին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծանր են տարել, որ իրենց թաղապետը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդի, Բելաջիոյի Գրիշի փեսա Արտակ Ալեքսանյանն իր առաջնեկին առաջին դասարան է տարել ոչ թե Մալաթիա-Սեբաստիայում, այլ Կենտրոն վարչական շրջանում` Պուշկինի դպրոց։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փոխնախարարի 2 թափուր հաստիք կա: ԱԺ ընտրություններից հետո թափուր է պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանի հաստիքը, իսկ հուլիսին փոխնախարարի պաշտոնից ազատվել է վարչապետի նախկին օգնական Աշոտ Մարգարյանը:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում՝ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ (մեկն արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: