![](/banners/BeFunky-design.jpg)
Վթարային ջրանջատում Դավթաշենում
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/jur5.jpg)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի` 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, 3-րդ զանգվածի 30, 31 համարների, 4-րդ զանգվածի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Ձոր-1, 2 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: