«Էրեբունի» թանգարանի մոտակայքում թիվ 39 երթուղային ավտոբուսը բախվել է մեքենային. երիտասարդ ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում՝ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ (մեկն արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 011 HH 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝1997 թ. ծնված Մ. Գ., ծնվ. ) և թիվ 39 երթուղին սպասարկող «Hondayi» մակնիշի 0133S պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ՝ 1954 թ. ծնված Հ. Ս. ) (ավտոբուսում ուղևորներ չեն եղել), ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1997 թ. ծնված Ա. Մ.-ը արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն Ա. Մ.-ին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ա. Մ.-ը, Մ. Գ.-ը և Հ. Ս.-ը հոսպիտալացվել են «էրեբունի» ԲԿ, որտեղ Հ. Ս.-ը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Մ. Գ.-ի և Ա. Մ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության: