![](/banners/BeFunky-design.jpg)
Կառավարությունն օպտիմալացնում է զինվորականներին թոշակների վճարման գործընթացը
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/Artem-Asatryan.jpg)
ՀՀ կառավարությունն օպտիմալացնում է զինվորականներին թոշակների վճարման գործընթացը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ մինչ այժմ զինվորականների ու նրանց հավասարեցված անձանց թոշակները հաշվարկվում և վճարվում էին տվյալների առանձին բազայի միջոցով:
«Այժմ դրանք կհաշվարկվեն կենսաթոշակային ընդհանուր համակարգում և կվճարվեն «Հայփոստ» փոստային ազգային օպերատորի միջոցով»,- ասաց նախարարը: