Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելու և անչափահասի նկատմամբ բռնաբարության փորձի հատկանիշներով։ 3 անձ ձերբակալվել է, միջոցներ են ձեռնարկվում՝ չորրորդին հայտնաբերելու ուղղությամբ։
168.am-ը մաթեմատիկոս, ՀՌՀ դոցենտ Վաչագան Վահրադյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակ ունեն նմանատիպ պնդումները, երբ Քարահուջն ամբողջ աշխարհում հայտնի է՝ որպես հնագույն աստղադիտարան, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ չի կարող ասել, թե որն է այդ պնդումների նպատակը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։
Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 12-ամյա բնակիչ Դավիթ Բաղրամյանն իրեն մարշալ Բաղրամյանի ժառանգորդն է համարում:
Սև ծովի աջարական ափերում օգնության կարիք են ունեցել իրենց հանգիստն անցկացնող ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ։ Նրանցից ամենակրտսերը 5 տարեկան է, ամենատարեցը՝ 73: Բացի այդ, փրկարարները գտել են ափում մոլորված շուրջ 148 երեխայի:
Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:
Ավտոբուսներով մարզերից դեպի Երևան փաստաբաններին տեղափոխելը ընտրությունը կեղծելու նշան չի կարող լինել: Փաստաբանների պալատն ընտրությունների ժամանակ միշտ էլ կազմակերպել է մարզերից մարդկանց տեղափոխումը՝ նրանց մեծաթիվ ծախսերից ազատելու նպատակով: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյա! նը:
Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Այսօր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնի:
Սեպտեմբերի 6-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աղետների երկրատեղեկատվական համակարգերի թեմայով հայ-ամերիկյան աշխատաժողով:
Անհայտ անձինք պայթեցնելու միջոցով թալանել են Երևանի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:00-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում իրականացվող աշխատանքներում ներգրավված է 128 փրկարար ծառայող, 16 միավոր տեխնիկա և 9 օժանդակ տեխնիկա:
«Իրմա անվանմամբ արևադարձային թայֆունը, որը հասել է իր զարգացման վերջին, 5-րդ աստիճանին մոտենում է Ֆլորիդայի ափերին»։
Հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվեց Արցախի փողոցում։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին։
Այս տարվա առաջին կիսամյակի՝ հունվար-հուլիս ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճ ենք ունեցել, որը 24,2%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների նկատմամբ: Բացարձակ թվով ընդհանուր զբոսաշրջային այցելությունները կազմել են 622 հազար 381:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
«Իմ պաշտպանյալը ընթանալիս է եղել 60 կմ/ժամ արագությամբ: Փորձագետին պետք է առաջադրվի այն հարցը, թե արդյո՞ք սահմանված արագության դեպքում խոչընդոտի առկայության պարագայում ընթացող մեքենայի՝ «Համերի» վարորդը կարող էր ժամանակին արգելակել և կանգ առնել, թե՞ ոչ: Մինչ այդ հարցը չճշտվեր՝ իրավունք չունեին նրան մեղադրանք առաջադրելու»,- նշեց պաշտպան Հովիկ Արսենյանը:
80-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
37-ամյա քաղաքացուհին որոնվում է որպես անհետ կորած:
Դեռևս 2012 թվականին Երևանի քաղաքապետարանում ընթացած քննարկումների ժամանակ հավանության չէր արժանացել Աբովյան 5/5 հասցեում 18 հարկանի շինության նախագծին: Այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայիս նախագահ Նարեկ Սարգսյանն էր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նոր ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի պետական համալսարանի մոտից առևանգված դասախոսուհին ու նրան առևանգողները դեռևս չեն հայտնաբերվել
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` Երևանում 21-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու մեջ: Դատարանը վճռել է նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման: Միևնույն ժամանակ՝ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 3 տարի ժամկետով փորձաշրջան:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից «Կաթնաղբյուր» ջրաղբյուրի էլեկտրասնուցման դադարեցման պատճառով, սեպտեմբերի 11-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Արդեն 2-րդ անգամն է, որ վճարում եմ՝ ուսուցում անցնելու, այնուհետև աշխատանքի տեղավորվելու համար, բայց այդպես էլ աշխատաքի չեմ ընդունվում: Համացանցից տեղեկացել էի վաճառքի մենեջերի թափուր հաստիքի մասին ու դիմել: Ինձ կանչեցին իրենց գրասենյակ, այնտեղ ասացին, որ 20 տարվա փորձ ունեցող հայ-ֆրանսիական կազմակերպություն են և զբաղվում են բնական նյութերից պատրաստված կոսմետիկայի վաճառքով, բայց մինչև աշխատանքի անցնելը պետք է ուսուցման փուլ անցնեմ, որը վճարովի է: Ուսուցման նպատակը մարքետինգային հմտություններին տիրապետելն է, որպեսզի կարողանամ վաճառել իրենց ապրանքը»: