Մայր լինելն ամենաբարդ աշխատանքն է, որը կարելի է պատկերացնել, և երբեմն կարող ես չդիմանալ այդ լարվածությանը: Դու լաց ես լինում, կրկին ես փորձում, չի հաջողվում, կրկին աշխատում ես ու ամեն բան սովորում: Բայց միևնույն ժամանակ՝ դու մեծ հաճույք ես ստանում և ավելի մեծ սեր ես զգում, քան կարող էիր պատկերացնել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 17-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:
Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հայտարարում են, որ մինչև դեպքի վայր չժամանի վարչապետ Կարեն Կարապետյանը, իրենք ճանապարհը չեն բացի։
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեցին որոշ հիվանդներ, իրենց մոտ հեմոգլոբինի մակարդակը շատ ցածր է լինում, ուստի, առնվազն անբարոյականություն է այս դեղը հիվանդների մեծ մասին հասանելի չդարձնելը: Հեմոդիալիզի ժամանակ էլ կարող է իրենց ճնշումն ընկնել:
Օդի ջերմաստիճան0 սեպտեմբերիը 19-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11:08-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին ժամը 02:44-ի սահմաններում Կազբեկի շրջանի Արշա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ВАЗ-2104» մակնիշի H-8187 պետհամարանիշով (տարանցիկ) ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Զ.) բախվել է ուղևորների համար նախատեսված կանգառին:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 13-ին տոնում է վերջին՝ 5-րդ տաղավար տոնը՝ Սուրբ Խաչը կամ Խաչվերացը:
Սեպտեմբերի 16-17ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերր 16-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժնի աշխատակիցները Արարատի մարզի Վերին Դվին գյուղում հայտնաբերել են օգոստոսի 31-ից որոնվող Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Աննա Հայրապետյանին:
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի խողովակին. տուժածներ չկան:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարահի 4-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:
Մահաբեր բիզնեսի ևս մեկ դրվագ բացահայտվեց։
Տոնին առավոտյան ժամը 11:00-ին պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան ժամերգությանը կից օրհնվում է ռեհանը: Երեկոյան ժամը 17:00-ին սկսում է ժամերգությունը, և օրհնված ռեհանը մարդիկ տանում են տուն՝ հիշատակելով խաչափայտի վերադարձը: Մեռելոցի օրը ևս մատուցվում է պատարագ:
«Իշխանության, ապագայի նկատմամբ վստահության պակասը, կայունության բացակայությունը, անկայուն տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակը գրեթե միշտ էլ եղել են արտագաղթի պատճառ։ Բայց դրանք իրենց նշանակությամբ ու կշռով անհամեմատ փոքր են՝ սոցիալ-տնտեսական պատճառների հետ համեմատած։ Սա սոցիոլոգների արձանագրած իրողությունն է»:
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրման բաժնի պետ Աննա Ծառուկյանի խոսքով, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օզոնի շերտի քայքայմամբ, երբ բարձրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, ակտիվություն է նկատվում օնկոլոգիական հիվանդությունների շրջանում:
Դանակահարություն Մասիսում. հայրը միջամտել էր որդու և մի երիտասարդի կռվին:
«Բոլոր երկրները 30 տարի շարունակ, միահամուռ ջանքերով գործողություններ են կատարել օզոնային շերտի վերականգնմանն ուղղությամբ: Հայաստանը 1999 թվականից մասնակից է այդ միջազգային գործընթացներին: Այսօր Հայաստանում ընթանում է հիդրոքլորֆտորածխածինների փոխարինման գործընթաց: Դրանք այն նյութերն են, որոնք նպաստում են օզոնի շերտի քայքայմանը»:
Փրկարարները 2004 թ. ծնված Լ. Ս.-ին դուրս են բերել վերելակից:
Սեպտեմբերի 17-21-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Գողացված սննդամթերքի արժեքը չէր անցել 3500 դրամը»: Տուժողը, սակայն, չէր ցանկացել, որպեսզի գյումրեցի զինծառայողը ենթարկվի քրեական պատասխանատվության:
Արդարադատության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այս գիշեր ժամանել է Երեւան:
Ոստիկանները բացահայտեցին գողությունը. 2200 դոլարի գողը տանտիրոջ ընկերն էր:
Սեպտեմբերի 15-ին` ժամը 20:46-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի տարածքում արջը դուրս է եկել վանդակից և բարձրացել վանդակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կալանավորվել է փաստաբան Գայանե Գալոյանը։ 168.am-ի հետ զրույցում «Փաստաբանների պալատից» հաստատեցին այդ տեղեկատվությունը։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում:
ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի աշակերտները 8 օր դասերի չեն հաճախել: Պատճառն այն է, որ դպրոցի սաների ծնողները դեմ էին իրենց դպրոցը` հարևան Արտավազդ գյուղի դպրոցի միացմանը եւ իրենց երեխաներին չէին ուղարկում դպրոց: