![](/banners/BeFunky-design.jpg)
Վթար Մասիս քաղաքում. ավտոմեքենան բախվել է գազի խողովակին
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/vtar.jpeg)
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի խողովակին. տուժածներ չկան:
Պարզվել է, որ Մասիս գյուղի Արտաշատյան խճուղում` գյուղապետարանի մոտակայքում, «BMW» մակնիշի 34 NT 596 (վարորդ՝ 1993 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակաշարը շրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. տուժածներ չկան: