Լոռիում հրշեջ-փրկարարների, զինծառայողների և բնակիչների ջանքերով մարվել է 102 հա տարածքում բռնկված հրդեհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 17-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության 1 և հրշեջ-փրկարարական ջոկատների 3 օպերատիվ խմբեր (27 փրկարար ծառայող), մոտակա զորամասից 8 զինծառայող, Պուշկինո գյուղի 12 բնակիչ, անտառտնտեսության 15 աշխատակից:
Պարզվել է, որ այրվել է 102 հա խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:10-ին: