Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:
Աշխարհահռչակ ռոք–աստղ Սերժ Թանկյանն իր երկրպագուներին կոչ է արել դիտել արցախյան հակամարտության մասին պատմող ֆիլմը։
Անկախացման տարիներին խնդիրները շատ ավելի սուր էին՝ պահպանել, գոյատևել: Խնդիր էր դրված առողջապահական համակարգն ինչ-որ կերպ պահպանել և զարգացնել: Այդ ժամանակ շատ հեշտ էր ոչնչանալը, քանի որ ոչ մեծ ֆինանսավորում կար, ոչ մատակարարում, ոչ օրենսդրական դաշտ: Հիմնական խնդիրը սա էր, սակայն մասնագետների շնորհիվ համակարգը կարողացավ պահպանել իր գոյությունը:
Համոզված եմ, որ այս նպատակի իրագործման համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ամենակարևորը՝ մեր ստեղծարար ժողովրդի ներուժը։ Վստահ եմ, որ միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը։ Եվ ուզում եմ, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ դա մեզ հաջողվելու է:
«Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 30 տոկոսի նվազում կա։ Իսկ երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ իրավապահների կողմից բնականաբար իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում»,- նշեց նա:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 05:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ Էն վախտ ես իմ երեխեքին չէի տեսնում, իսկ հիմա թոռ եմ մեծացնում։ 10 տարի մարդու երես չեմ տեսել, առաջնագծի ժողովրդից բացի»:
Հարցին, թե պատրա՞ստ եք ձեր տեղի զիջել, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»:
«Չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բացահայտման դինամիկան տոկոսը շատ լավն է։ Անցած դեպքերից մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ կբռնենք»,- ասաց նա։
«Մենք ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունը և Սփյուռքի, ուստի այնպես պետք է անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի: Մեր եկեղեցու առաքելության հիմնական մասն է կազմում մեր հայրենիքի անկախությունը: Նայեք պատմությանը մինչև Սարդարապատ»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել:
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Բերման են ենթարկվել թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով:
2016 թվականի մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Սերոբ Հարությունյանին հեռացրեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ պատճառն այն է, որ Հարությունյանը «կրիմինալի» հետ խնջույքների է մասնակցել։
Կառավարությունը վաղվա նիստում որոշելու է 11 մլն դրամ հատկացնել ՀՀ անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված հրավառությունը կազմակերպելու համար:
Կառավարության առաջիկա որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում։ Կրճատված բյուջեների պատճառով առողջապահության և կրթության նախարարությունները վերակազմավորման անվան տակ կրճատում են իրենց մարզային կառույցների աշխատակիցներին։
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ աշխատավարձի յուրացման փաստը հաստատվել է: Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-2016 թթ. ՊՈԱԿԻ տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է նույն աշխատակցի անունով դուրս գրված շուրջ 3000 լիտր բենզին՝ պատճառելով 1.188.850 դրամի նյութական վնաս:
Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձեւավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության եւ այլ նման նպատակներով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել: Նա փետրվարի 27-ին միջնորդություն էր ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանին որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել էր:
Մեր հայրենիքը մի ամրոցի չափ է մնացել՝ պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված։Մենք բոլորս ծառա ու ենթակա ենք մեր Հայրենիքին։
Սեպտեմբերի 17-ին ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 1994թ. ծնված Ս. Հ-ն, վարելով «Մերսեդես-Բենց C-180» ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նույն շրջանի Առաջաձոր գյուղի բնակիչ 1991թ. Գ. Դ-ի վարած «Մերսեդես-Բենց C-180» ավտոմեքենային:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ մամուլում արված հայտարարությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ։
Հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի երկու տեղակալ է նշանակվել։
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 54 շենքի վերելակը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեկ այլ որոշմամբ՝ Մերուժան Գալստյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Արհեստավորների 1-ին փողոցների, Քրիստափորի փող. 10-ից-70, Զավարյան փող. 20-ից-60, Խորենացի փող. 40/7 համարների ջրամատակարարումը:
Ուժեղացված ծառայություն։