Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. պապը երկու թոռան հետ վթարի է ենթարկվել
Tsayg.am-ը գրում է. Խոշոր ավտովթար Շիրակի մարզում: Հովիտ գյուղի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ու հայտնվել դաշտում: Ուղևորներ՝ 2005 թվականին ծնված Արտյոմ Քարտաշյանը և 2008 թվականին ծնված Վեներա Քարտաշյանը մարմնական թեթև վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Նրանք ստանալով անբուլատոր բուժօգնություն տուն են գնացել: Ավելի ծանր է գնահատվել վարորդի՝ 1955 թվականին ծնված Անդրանիկ Քարտաշյանի վիճակը: «Գյումրի» ԲԿ-ում նա ենթարկվել է հետազոտությունների, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս մոտ ախտորոշվել են բազմաթիվ կոտրվածքներ: Դեպքի հանգամանքերը պարզելու համար տարվում է քննություն: