«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ԱԺ-ում աշխատելը շատերի համար ոչ միայն «պրիստիժ է» եղել, այլեւ՝ շահավետ: Օգուտներից հատկապես ամենաուշագրավն ամանորյա տոներից առաջ, այսպես ասած՝ Ձմեռ Պապի կողմից «տրվող» նվերի տոպրակներն են եղել, որի պարունակությունը տարբեր հաշվարկներով, մոտ 15-ից 20 հազար դրամ է կազմել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ Ծաղկաձորում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար, իր սելֆիներով և սիմպոզիումներով հայտնի Արտակ Ալեքսանյանը, ով 2011 թ. «համեստ» աշխատավարձով աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2013 թ. նշանակվել նույն շրջանի ղեկավար, հսկայական ունեցվածքի տեր է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 14-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է գրանցվել Վանաձորում, գնացքի տակ քաղաքացի է ընկել ու մահացել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ վերնախավը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընդունելու է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաաքապետարանն այս տարի թվով 3 հատ «Տոյոտա Քեմրի» տեսակի ավտոմեքենա է գնել: Քաղաքապետարանի կնքած պայմանագրերի ուսումնասիրությունից պարզվեց, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 6-ին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ խմμակցության պատգամավորներից ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը շարունակում է արտոնյալ կարգավիճակում մնալ: Ու հիմա շուրջ 2 մլն դրամ հեռախոսավճարի սկանդալը չավարտված` նրա անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` Մխիրթար Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունը բարձրացրել է բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը, բայց ընտրողաբար:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով երեկ հարցաքննվեց ամիսներ առաջ մահացած Ճվճըվ Արոյի (Արա Վարդանյան) որդին՝ Սերժ Վարդանյանը: Նշենք, որ Սերժ Վարդանյանը հաճախ է տարբեր առիթներով բերման ենթարկվում՝ այդ կերպ հայտնվելով նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու դեկտեմբերի 11-ի թեժ նիստը նույնպիսի շարունակություն է ունեցել նաեւ դրսում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 08:30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի` Իսրայել Օրի թաղամասի, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53 համարների ջրամատակարարումը:
Կենդանասերներն ու կենդանապաշտպանները շարունակում են ահազանգել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 21 իրավախախտում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանին զգուշացնում է ֆրանսիական արտադրության Lactalis մանկական կերի մեջ սալմոնելա բակտերիայի հնարավոր առկայության մասին: Սրանից հետո նշված ապրանքը սկսեցին հանել վաճառքից:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հպարտ է Կիպրոսի պետության քաղաքական, հասարակական և տնտեսական կյանքում հայ համայնքի կատարած ներդրմամբ:
Հայկական շուկա է ներմուծվել սալմոնելա ու տետրացիկլին պարունակող թռչնամսի մեծ խմաքանակ, որի արդյունքում թռչնամիս օգտագործած սպառողների որոշակի զանգված դիմել են բուժհաստատություններ:
Գավառում․ հիվանդանոցային ահազանգի հետքերով։
Շիրակցու հնդկացորենը մկների բաժին է դարձել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կուբացիներից մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը. երկու անձի առաջադրվել է մեղադրանք, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ։
Ի լրումն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից հրապարակված նախնական տեղեկատվության, հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա բրնձի իրացման շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են: Նմուշառված բրնձի խմբաքանակը ենթարկվել է լաբորատոր փորձաքննությունների՝ ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշներով:
Վայոց ձորի մարզի բնակիչ Անդրանիկ Արամյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 2017թ. օգոստոսի 14-ին նույն մարզի Շատին գյուղի մոտակայքում իրեն են մոտեցել ոստիկանության 3 ծառայողներ և պահանջել իրենց հետ բաժին գնալ: Ա. Արամյանը հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջը, որից հետո վերջիններս ֆիզիկական ուժի գործադրմամբ նրան նստեցրել են ավտոմեքենա և բերման ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Քաղաքացին նաև հայտնել է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:
«Ես որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս օգտագործել գարշահոտ և չբորբոսնող բրինձ, բայց խուճապի մատնվել պետք չէ, որովհետև մենք գործ ունենք ոչ թե արհեստական՝ պլաստիկե, այլ պարզապես խնդրահարույց բրնձի հետ»:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: