Աշխատավարձերի բարձրացումը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել հիվանդանոցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` Մխիրթար Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունը բարձրացրել է բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը, բայց ընտրողաբար:

Թերթի տեղեկություններով` 30-40 տոկոսով բարձրացվել է աշխատակիցների մի մասի աշխատավարձը, իսկ մյուսները շարունակելու են «յոլա գնալ» եղածով: Տեղի ունեցածը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել:

Թերթը մեկնաբանությունների համար դիմեց հիվանդանոցի լրատվական ծառայություն, որտեղից ի պատասխան` նշեցին. «Համալսարանի ղեկավարության կողմից վերանայվում է համալսարանական հիվանդանոցային համալիրի աշխատակիցների վարձատրության չափը, եւ ներկա պահին փուլային տարբերակներով իրականացվում են որոշակի բարձրացումներ:

Առաջին փուլում հավելումների տեսքով բարձրացվել է հերթապահություն կատարող բժիշկների, քույրերի եւ մայրապետերի վարձատրության չափը՝ վերակենդանացման եւ վիրաբուժական բաժանմունքներում մոտ 30-40 տոկոսով: Մյուս բաժանմունքներում եւս աշխատավարձի հնարավոր հավելումների հարցը օրակարգում է եւ քննարկվում է բաժանմունքների ղեկավարների հետ՝ հաշվի առնելով ղեկավարության կողմից ներդրված որակական նոր չափանիշները եւ աշխատանքային ծանրաբեռնվածությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս