Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը կկայանա Ծաղկաձորում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ Ծաղկաձորում:
Հիշեցնենք, որ նախագահն ու վարչապետը, որպես կանոն, հանդիպում են Աղվերանում:
Բայց ֆորմատը վարչապետական հանդիպմանը նման է լինելու՝ ոչ թե խաշի, այլ թեյի շուրջ, ուր, ըստ մեր զրուցակից գործարարի, գլխավոր հարցադրումները կվերաբերեն հարկման շեմին, շահութահարկին, ինչպես նաև՝ կիրառվող վարչարարության մեթոդներին:
«ՊԵԿ-ն ամեն վայրկյան» կարող է մտնել և ստուգումներ անցկացնել, առաջարկելու ենք կանոնակարգել ստուգումները մեկ պատուհան սկզբունքով, այն է՝ մենք համացանցով ներկայացնենք հաշվետվությունները, եթե իրենք կտեսնեն անհամապատասխանություններ, այդ ժամանակ թող գան՝ ստուգեն»,- բացատրեց մեր զրուցակիցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: