Սելֆիներով և սիմպոզիումներով հայտնի Արտակ Ալեքսանյանի ունեցվածքը.

«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջա­նի երիտասարդ ղեկավար, իր սելֆիներով և սիմպոզիումներով հայտնի Արտակ Ալեքսանյանը, ով 2011 թ. «համեստ» աշխատավարձով աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2013 թ. նշանակվել նույն շրջանի ղեկավար, հսկայական ունեցվածքի տեր է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների 2017 թ. տարեկան հայտարարագրում առկա է չորս մարդա­տար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց՝ TOYOTA COROLLA 1.6 , BENTLEY MULSANNE 6.8L, ROLLS-ROYCE GHOST, BMW X6 5.0 I, ինչպես նաև բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ FORD TRANSIT FT 100 2.5TD: Նշված տրանսպորտային միջոցներից առնվազն երկուսը գերթանկարժեք են և «մուրազ»՝ շատ ավտոսիրողների համար:

Ալեքսանյանը հայտարարագրել է նաև 368 000. 000.00 դրամ բաժնետոմս, որպես դրամական միջոց՝ 180 մլն. դրամ, 1 մլն. 250 հազար ԱՄՆ դոլար, 620 հազար եվրո: Ուշագրավ է, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը՝ 1 մլն. 433 հազար 883 դրամ:

Թե որտեղ է կրտսեր Ալեքսանյանը յուրացրել քիչ աշխատավարձով ահռելի ու­նեցվածք կուտակելու հմտությունները, թե­րևս կարելի է կռահել՝ բիզնես դասեր տվող հորեղբոր՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ: Նշենք նաև, որ Մալաթիա-Սեբաստիայի 29-ամյա «պրինցի» հետ փոխկապակցված անձի՝ նրա կնոջ հայտա­րարագիրը ներկայացված չէ հանձնաժողովում: Կրտսեր Ալեքսանյանն ամուսնացած է գործարար, նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի դստեր հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս