Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Ծաղիկ Ռուբոն իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է. գնորդը մարզպետ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մոտ երկու ամիս առաջ իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է, գնորդն էլ, հավաստի աղբյուրներով, Տավուշի տխրահռչակ մարզպետ Հովիկ Աբովյանն է։
Մեզ չհաջողվեց կապվել մարզպետի հետ՝ հասկանալու, թե ամսական մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետն ինչպես է կես միլիոն դոլար արժողությամբ գազալցակայան ձեռք բերել։
Չհաջողվեց լսել նաեւ Ծաղիկ Ռուբոյին, սակայն նրա մերձ շրջապատից տեղեկացանք, որ նախկին պատգամավորը ճարահատյալ է վաճառել բավականին եկամտաբեր եւ մեծ շրջանառություն ունեցող լցակայանը։ Բանն այն է, որ նրան գումար է հարկավոր եղել իր նորաբաց սպորտային հսկա համալիրը՝ «Reebok»-ն ավարտին հասցնելու համար։
Ի դեպ, կան տեղեկություններ, որ համալիրը չի արդարացնում Գեւորգյանի սպասելիքները, գները բարձր են, հաճախորդները՝ քիչ»: