
Կարմիրաղբյուր գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Պարույր Սևակ փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Պարույր Սևակ 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած չշահագործվող «Երազ» մակնիշի ավտոմեքենան այրվում է՝ ամբողջությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 14:55-ին: