Բաժիններ՝

«Մսի վաճառքն այսօր իրականացվում է մաքուր ե նորոգ իրացման վայրերում». Իշխան Կարապետյան

Անցնող տարում սննդամթերքի անվտանգության համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովելու տարբեր ծրագրեր են իրականացվել:

ՍԱՊԾ ամփոփիչ ասուլիսին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասաց, որ 2017 թվականին իրականացվել է 1300 պետական վերահսկողական միջոցառում:

«Ծառայության ուշադրության առանցքում են եղել միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի, զովացուցիչ ըմպելիքների, հացի, հրուշակեղենի արտադրության ոլորտները, կրթական եւ նախակրթական հաստատությունները, մսի շուկաները, իրացման ցանցերը: Արդյունքում տրվել են գործունեության կասեցման, վտանգավոր սննդամթերքի ոչնչացման ավելի քան 300 կասեցման կարգադրեր»,-ասաց նա:

Իշխան Կարապետյանը փաստեց, որ մսի վաճառքն այսօր իրականացվում է մաքուր ե նորոգ իրացման վայրերում:

Սպառողներին նորովի ծառայություններ են մատուցում Մալաթիայի եւ Նոր Նորքի մսի շուկաները, մայրուղիների վրա տեղակայված սպանդանոցային կետերը: Անդրադառնալով 2018 թվականին պարտադիր սպանդանոցային մորթին անցմանը՝ ՍԱՊԾ պետն ասաց, որ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի արդյունքում գործող սպանդանոցների հետ կունենանք 40 սպանդանոց:

«Եվս 20-30 հայտ ենք ստացել, եւ դա հնարավորություն կտա հանրապետությունում հավասարաչափ բաշխել սպանդանոցները»,-ասաց նա:

Իշխան Կարապետյանը նշեց, որ բարելավվել են նաեւ մայրաքաղաքում հաց-հացաբուլկեղենի տեղափոխման գործընթացը:

«Սննդամթերք տեղափոխող մեքենաների սանիտարական անձնագրերի տրամադրումը փուլային հաջորդականությամբ իրականացվում է եւ մինչեւ 2021 թվականը հետեւողական հաջորդականությամբ ծրագիրը կիրականացվի նաեւ այլ ոլորտներում: Մենք վստահ ենք, որ այս փոփոխությունը կյանքի կկոչվի նաեւ մարզերում»,-հավելեց ՍԱՊԾ պետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս