
Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը

63 տարեկան հասակում մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: Ինչպես հաղորդում է «Երկիր Մեդիա»-ն, մահը վրա է հասել ուղեղի կաթվածի հետեւանքով։
Նա ավարտել է Երեւանի պետ.համալսարանը 1975 թվականին՝ եւ ստացել տնտեսագետի որակավորում: 1990-ից 1995 թվականներին եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1995-ից 1999 թվականներին զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքներով, եղել է Անդրեյ Սախարովի անվան հայկական իրավապաշտպան հիմնադրամի նախագահ, «Ռուսաստան Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության գործադիր քարտուղար:
1999-ից 2003 թվականներին Ազգային Ժողովի պատգամավոր էր, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության քարտուղար:
2003-ից 2007-ը կրկին Ազգային Ժողովի պատգամավոր է եղել, այդ անգամ «Ազգային Միաբանություն» խմբակցության անդամ: