Բաժիններ՝

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին:

Հռոմի պապի շնորհավորական նամակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուսը:

Նամակում Պապը բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ մաղթելով, որ խաղաղություն հաստատվի աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ տագնապն ու բռնակալությունը դարձել են տիրապետող ներկայություն:

Հանդիպմանը Արամ Ա կաթողիկոսը և Իվան Սանդուսը խոսել են Մերձավոր Արևելքը փոթորկող հարցերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031