Ականի պայթյունից վիրավորված զինվորներից երկրորդին ևս կտեղափոխեն Երևան
Արցախում հունվարի 4-ին ականի պայթյունից վիրավորված երկու զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուս վիրավորը հոսպիտալ կտեղափոխվի հունարի 9-ին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ երկու զինծառայողների վիճակն էլ նորմալ է: «Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողները վիրավորվել էին հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: