2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ:
Երեւանից Տվեր ուղեւորված եւ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի 9 վիրավորները շարունակում են բուժօգնություն ստանալ ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք հիշյալ կալանավորին իրացնելու նպատակով փոխադրել է աշխատավայր:
Մարտի 20-ին, ժամը 4.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա երիտասարդ. նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, իրենց շենքի մուտքի աստիճաններին վայր ընկելու հետևանքով:
Մարտի 21-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզ Սուրենավան գյուղում՝ գազալցակայանում, հրդեհ է բռնկվել:
Մարտի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1971 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վոտխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ ամրանի վրա ընկնելու հետևանքով:
Մարտի 19-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 72 շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում 2015թ. կատարված խուլիգանության և սպանության գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի դեմ մարզի դատախազության վերաքննիչ բողոքը:
Քիչ առաջ Ազգային ժողովը քվեարկեց և ընդունեց այս երկու օրերին քննարկված բոլոր նախագծերը` բացի «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» Ելքի նախագծից:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, մարտի 19-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Լ. Ա.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել են 5 հատ «B-8» դաջվածքով սպիտակ գույնի դեղահաբեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հանրային խորհրդի մասին, Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին, Միջհամայնքային միավորումների մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ օրենքներ։
Հանրապետության տարածքում մարտի 21-ին առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներով և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ, որը, ըստ Հանրապետության նախագահի, լի է նոր կյանքի, նոր հույսերի և նոր հաջողությունների ակնկալիքով:
Գյումրիում կրկին դանակահարության դեպք է տեղի ունեցել:
Մարտի 15-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ՝ 1990թ. ծնված Ներսես Ավագյանի անհայտ կորելու մասին:
Մարդ առևանգած հետախուզվողը հայտնաբերվել է։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում լավ «փող քերելու» նոր միջոց են գտել. խոսքը Երեւան քաղաքի մուտքերի մոտ նոր ավտոլվացման կետերի մասին է կամ ժողովրդական լեզվով ասած՝ «կոպեկով մոյկաների»։
Մարտի 21-ին՝ ժամը 01:02-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ, Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի ջրերը կրկին մի առվով չեն հոսում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում մեկ միասնական դատարան ձեւավորելու արդյունքում մի շարք դատարանների նախագահներ դարձել են շարքային դատավոր, եւ դա ոմանք շատ ծանր են տանում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը լուսանկարներ է հրապարակեՎորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից։
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է, ռուսական մամուլի էջերը հեղեղված են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և հայ գործարար Ռուբեն Գրիգորյանի միջև ծագած սկանդալային խնդիրների մասին նյութերով:
«Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ-ում մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 21-ին ժամը 11։00-17։00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների՝ Մ․Հերացու, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան փողոցների, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի…
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 21-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 22-ը ժամը 08։00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արին-բերդի փող․ 2-րդ, 3-րդ, 5-րդ նրբանցքների և Նոր Խարբերդ ամառանոցային թաղամասի ջրամատակարարումը։
Մարտի 20-ին՝ ժամը 21:35-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վճռաբեկ բողոքը վերադարձրել է 30-ամյա տղամարդու բողոքը և վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանել 3-օրյա ժամկետ։