Ավտովթար է տեղի ունեցել Էրեբունու փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում
Մարտի 20-ին՝ ժամը 21:35-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 63 TT 300 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Բ.) և «Mercedes J» մակնիշի 88 PP 118 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: