2018 թվականի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևան քաղաքի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով:
«Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով, որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել:
Ապրիլի 17-ին, ժամը 07:08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Մնջոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել տրանսպորտը, փակել փողոցները, մտնել պետական գերատեսչությունների շենքեր և տեղում կազմակերպել նստացույցեր:
Ապրիլի 17-ին, ժամը 05:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 1-ին շղթայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։
Ապրիլի 16-ին, ժամը 21:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իմ քայլը» նախաձեռնության մի խումբ անդամներ փորձեցին փակել Երևանի կոնյակի գործարանին հարող Աթենքի փողոցը:
Կեսգիշերին մոտ փակված են, մասնավորապես, Աթենքի փողոցի՝ Երևանի կոնյակի գործարանին հարող հատվածը, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա, Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց, Աբովյան-Սայաթ Նովա, Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկները:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 59-ամյա տղամարդուն՝ համագյուղացի՝ 79-ամյա կնոջը վիճաբանության ժամանակ կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Մի խումբ ակտիվիստներ ինքնաբուխ փակում են Երեւանի կենտրոնի փողոցները։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ակտիվիստները փակել են Թումանյան-Աբովյան խաչմերուկը, ապա երթով շարժվել Հյուսիսային պոտղոյաով, որտեղ փորձել են փակել Հանրապետության հրապարակը։
Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետին` տարբեր քաղաքացիների նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար գումար պահանջելու և ստանալու համար։
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն երկու շաբաթ է, ինչ սկսվել է գարնանացանը, միաժամանակ՝ պետության կողմից տրամադրվող սերմացուների, դիզվառելիքի եւ պարարտանյութերի բաշխումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների ապրիլի 16-ին՝ ժամը 21-01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին նախազգուշական հայտարարություն արեց:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:
Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը, որի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 16-ին տեղի ունեցած գործողություններին և իրենց հետագա քայլերին:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել է պտղատու ծառատեսակների տունկը, որը հիմնականում կատարվում է Ծովինար գյուղի տնկարանային փոքր տնտեսություններում արտադրված տնկիներով:
Ինչպես էին Բաղրամյան պողոտայում ոստիկաններն ու ցուցարարները ծեծում իրար:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով ապատեղեկատվություն չտարածել՝ կապված օրվա ընթացքում Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյան հետ:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։
ԵՄ դրամաշնորհային ծարագրերից հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի:
Հայտնում ենք, որ ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։
Ապրիլի 16-ին Գյումրիում մի խումբ ակտիվիստներ շրջափակել էին Շիրակի մարզպետարանի շենքը, այնուհետև՝ Գարեգին Նժդեհ փողոցը, որից հետո մեկնարկել է ավտոերթ:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա:
Գյումրիում որոշ բնակիչներ դժգոհում են ԴԱՀԿ-ի գործունեությունից: Տարածված խոսակցությունների համաձայն՝ ԴԱՀԿ-ն մարդկանց զրկում է անգամ նրանց միակ բնակարաններից:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Երևանում իր քաղաքացիներին հորդորել է խուսափել այն վայրերից, որտեղ մարդկանց զանգվածային կուտակումներ կան: Kommersant.ru կայքը գրում է, որ նախազգուշացումը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի Թվիթերյան էջում:
Ապրիլի 16-ին, ժամը 2.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1995 թ. ծնված Արթուր Մ.-ն, 1974 թ. ծնված Անուշիկ Օ.-ն, 1993 թ. ծնված Աննա Բ.-ն, 2013 թ. ծնված Օֆելյա Բ.-ն և 2015 թ. ծնված Մելինե Բ.-ն: