Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտնել և շրջափակել պետական գերատեսչությունների շենքերը

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել տրանսպորտը, փակել փողոցները, մտնել պետական գերատեսչությունների շենքեր և տեղում կազմակերպել նստացույցեր: Նա կոչ արեց որևէ գույք չվնասել, որևէ մարդու նկատմամբ բռնություն չկիրառել: Նա նաև կոչ արեց Սփյուռքին՝ շրջափակել դեսպանատները, թույլ չտալ որևէ մեկին մուտք գործել դեսպանատուն:

Նրա խոսքով՝ կարևոր չէ՝ այսօր կհասնեն իրենց նպատակին, թե վաղը: Հարցին՝ դուք հայտարարել էիք՝ իշխանափոխություն կիրականացնենք, երբ անհրաժեշտ թվով քաղաքացիներ լինեն, արդյոք երեկվա բազմությունն այնպիսի՞ն էր, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Երեկվա բազմությունն այնպսիսին էր, որպեսզի մենք այսօր խոսենք իրավիճակի փոփոխության մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30