
Գյումրիում ավտոմեքենա է շրջվել. կան վիրավորներ

Ապրիլի 17-ին, ժամը 07:08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Մնջոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes VITO» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (Գ. Ղ.՝ ծնված 1955 թ.) բախվել է կայանած «UAZ» մակնիշի (վարորդը՝ 2001 թ. ծնված Ս. Ա.) ավտոմեքենային: Բախման հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազաբալոնների փականները:
Շտապօգնության աշխատակիցները վարորդներին և «UAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Մ.-ին (ծնվ.1999թ.) տեղում ցուցաբերել են բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: