Բաժիններ՝

Հանրահավաքի մասնակիցներն իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին նախազգուշական հայտարարություն արեց: Նա բարձրախոսով նշեց, որ հանրահավաքի մասնակիցների կողմից ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետում: Դիմելով հանրահավաքի կազմակերպիչներին՝ ոստիկանության ներկայացուցիչն ասաց. «Հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետում, հեռացրեք նրանց, հակառակ դեպքում ոստիկանությունը միջոցներ կկիրառի հանրահավաքը կարգի բերելու համար»:

Ի պատասխան՝ հանրահավաքի կազմակերպիչներից Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց, որ նման գործողություններ իրականացրած անձինք հեռացվել են դեպքի վայրից:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց հավաքը խաղաղ է և հորդորեց հանրահավաքի մասնակիցների ոստիկանների ուղղությամբ որևէ իր չնետել, հետ գնալ փշալարերից:

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանական ուժերը շարունակում են գտնվել փշալարերի հետևի մասում:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս