
Ավտովթար Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում. կա տուժած

Մայիսի 18-ին, ժամը 01:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա., 1994 թ.) և Honda (վարորդը՝ Հ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Ա.-ն հոսպիտալացվել է ‹‹Էրեբունի›› ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել՝ 02:08-ին:
Ավտոմեքենայի դիմացի հատվածն ամբողջությամբ այրվել է: