Բաժիններ՝

ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 4,4%-ով աճել է 2024 թ. արդյունքներով. Միշուստին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ընդհանուր ՀՆԱ-ն անցյալ տարվա ընթացքում աճել է 4,4%-ով: Տարվա սկզբից ցուցանիշն ավելացել է ևս 2%-ով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այդ մասին հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից:

«Միավորման համախառն ներքին արդյունքը 4,4%-ով ավելացել է անցյալ տարվա արդյունքներով: Իսկ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին աճել է 2%-ով, ինչը շատ բանով տեղի է ունենում արդյունաբերական արտադրության, շինարարության, գյուղատնտեսական արտադրանքի, մանրածախ առևտրի, հիմնական կապիտալում ներդրումների ծավալների աճի հաշվին», – ասել է նա:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է համաշխարհային զարգացման հիմնական կենտրոններից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս