Միշուստինն իր ելույթից հետո արագ հեռացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ իր ելույթից հետո արագ լքեց նիստերի դահլիճը։

Նա ներողություն խնդրեց իր այդ քայլի համար և հայտարարեց, որ ստիպված է արագ վերադառնալ Մոսկվա։

«Գիտեք, որ այսօր Ալյասկայում տեղի է ունենալու ռուս–ամերիկյան գագաթնաժողովը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Ես պետք է Ռուսաստանում լինեմ, սակայն ԵԱՏՄ այս նիստին ռուսական պատվիրակությունը կշարունակի իր աշխատանքները»,– հայտարարեց Միշուստինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031