Արաքսավանում «Տոյոտա»-ն ընկել է ջրատարը. վարորդը մահացել է

Ապրիլի 24-ին, ժամը 9.45-ին, ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արաքսավան գյուղի ջրատարն ավտոմեքենա է ընկել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 8.30-ի սահմաններում, «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան Արաքսավան գյուղի 4-րդ ուղեկալ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. վարորդը` 1945 թ. ծնված Էդուարդ Գևորգյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30