«Չեմ կարող մահակով և վահանով դուրս գալ իմ ժողովրդի դեմ». Ոստիկանության կապիտանը միացավ երթին

Տիգրան Մեծ պողոտայում քայլերթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց է միացել ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքից դուրս է եկել և միացել երթին. «Աշխատում էի Անչափահասների գործերով և ընտանեկան բռնության բաժանմունքում, այնտեղ ոչինչ չեմ հայտարարել: Ուզում եմ կանգնել իմ ժողովրդի կողքին, որովհետև չեմ կարող մահակով և վահանով դուրս գալ իմ ժողովրդի առաջ: Ես պայքարել եմ հանցագործության դեմ, իսկ հիմա չեմ կարող պայքարել իմ ժողովրդի դեմ, որովհետև ժողովուրդը հանցագործություն չի կատարում: Հորդորում եմ արդեն նախկին աշխատանքային ընկերներիս՝ միանալ մեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30